Սիրիայում հակամարտության մեջ մեղավոր են օտարերկրյա պետություններն ու ահաբեկիչները: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը`հունիսի 3-ին հանդես գալով խորհրդարանի առջեւ` ավելացնելով, որ իշխանությունները չպետք է հեռանան ճգնաժամից, այլ դիմակայեն այն:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Ասադը հայտարարել է, թե «սիրիական ժողովրդին մարտահրավեր է նետված», իր երկրի դեմ «ոչնչացման իսկական պատերազմ» է մղվում: Ստեղծված իրավիճակում, ըստ Ասադի, «ոչ մի հաշտեցում չի կարող լինել ահաբեկչության ուժերի հետ, սիրիացիները ստիպված կլինեն մեծ գին վճարել` անկախ զարգացման իրավունքը պաշտպանելու համար», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























