Արաբական երկրները խոստացել են Պաղեստինին ամսական 100 մլն դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրել, եթե Իսրայելը նորից դադարեցնի հարկերի փոխանցումը, որը նա հավաքում է պաղեստինցիների համար:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նման հավատիացում է ստացել Արաբկան պետությունների լիգայի արտգործնախարարների խորհրդի` Դոհայում կայացած նիստից, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ անցած տարի Իսրայելը սառեցրել էր պաղեստինցիների միջոցները` փորձելով ճնշում գործադրել Մահմուդ Աբասի վրա, ով երկրի անկախության ճանաչման հարցը ներկայացրել էր ՄԱԿ:




























