Սոչիում հունիսի 3 –ին բացվում է  ռուսական կինոյի 23-րդ բաց փառատոնը` «Կինոտավրը»:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը: Մրցութային ծրագրում 14 ժապավեն կա, որոնց թվում` մեկ փաստագրական ֆիլմ` Պավել Կոստոմարովի եւ Ալեքսանդր Ռաստորգուեւի «Ես քեզ չեմ սիրում»-ը:

Մրցույթում ընդգրկված են  ռեժիսորներ Ալեքսանդր Պրոշկինի, Բորիս Խլեբնիկովի, Վիկտոր Շամիրովի, Միխայիլ Սեգալի եւ այլոց ֆիլմերը:  Մրցութային ծրագրում լիամետրաժ ֆիլմերի թվում երկու դեբյուտ կա` Սվետլանա Բասկովայի «Հանուն Մարքսի» եւ Ալեքսանդր Կասատկինի եւ Նատալյա Նազարովայի` «Դուստրը» կինոնկարները: