Նիգերական Բաուչի քաղաքում հունիսի 3-ին քրիստոնեական եկեղեցու հարեւանությամբ պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, եւս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ահաբեկչությունը կատարվել է քաղաքի ավետարանական եկեղեցու մոտ: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի մեքենայով անցել է անցակետը եւ մեքենան պայթեցրել եկեղեցու մոտ:

Տեղական իշխանեություններն ահաբեկչության մեջ կասկածում են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորմանը, որը վերջին ամիսներին նույնատիպ  ահաբեկչություններ է իրականացնում: