Մոսկվա քաղաքի հետաքննչական կոմիտեն լրագրող Բոժենա Ռինկսայի նկատմամբ քրեական գործ է հարուցել` իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  հետաքննության տվյալներով, 2011թ. դելտեմբերի 6-ին Տրիումֆալնայա հրապարակում չարտոնված ակցիայի ժամանակ Ռինսկան հրապարակավ վիրավորել է ոստիկանի` ոչ վայելուչ արտահայտություններ թույլ տալով: Դրանով նա չի սահմանափակվել, եւ իրավապահների հասցեին  շարունեկե է հայհոյանքներն իր բլոգում:

Լարգրողին կսպառնա մեկ տարվա ուղղիչ աշխատանքային ռեժիմ,  եթե նրա մեղքը հաստատվի: