Եգիպտոսի գլխավոր դատախազը կիրակի բողոքարկել է երկրի նախկին նախագահ Հոսնբի Մուբարաքի ցմահ ազատազրկման դատավճիռը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Աբդել Մահմուդը հունիսի 3-ին ներկայացրել է բողոքարկման փաստաթղթերը: Դատախազն ավելի ծանր պատիժ է պահանջում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի 2-ին երկրի նախկին նախագահ Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: