ԱՄՆ-ում գործազրկության աճի մեջ մեղավոր է եվրոպական պարտքային ճգնաժամը: Այս մասին հունիսի 3-ին Չիկագոյում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, եվրագոտում ճգնաժամը թուլացնում է համաշխարհային տնտեսությունը` այդ թվում ազդելով նաեւ ԱՄՆ-ի վրա: Բացի այդ, ամերիկացի առաջնորդը կարծում է, որ Եվրոպան նման լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել է այն պատճառով, որ ժամանակին վճռական միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ պայքարի համար:
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ գործազուրկ ամերիկացիների մոտ աճում է հիասթափությունը. «Եթե դուք աշխատանք չունեք, ձեզ համար միեւնույն է, որքան աշխատատեղ է ստեղծվել»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած զեկույցում նշվում էր, որ գործազրկության մակարդակն աճել է մինչեւ 8,2%-ով:




























