Google-ը Չինաստանում ինտերնետ-գրաքննությունը շրջանցելու ճանապարհ է գտել: Հունիսի  3-ից որոնողական համակարգը օգտվողներին առաջարկում է  չինական իշխանությունների տեսակետից «քաղաքականորեն ոչ կոռեկտ» բառերի եւ բառակապակցությունների ավտոմատ փոխարինում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իմաստով մոտ արտահայտություններն ի հայտ են գալիս որոնման տողում: Անցնելով այդ հղումներին` աշխատանքը ինտերնետում շարունակվում է առանց սահմանափակումների:

Ամերիկյան ինտերնետային հսկան, վախենալով Պեկինի պատասխան գործողություններից, չի տեղեկացրել նոր ծառայության մասին: