Նիգերիայում հունիսի 3 –ին տեղի ունեցած օդային աղետի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 147 մարդ:
«Dana Airlines» ավիաընկերության օդանավը, որը Աբուջիից ուղեւերվել է Լագոս, վայրէջքի ժամանակ հարվածել է երկհարկանի տան: Ըստ պաշտոնական տվյալների` օդանավում գտնվել է 147 մարդ: «Չեմ հավատում, որ այնտեղ կենդանի մարդ կարող է լինել», -ասել է նիգերական ավիացիայի ղեկավարը:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ առնվազն երեք շենք լուրջ վնասվել է: Հարվածից հետո օդանավը բռնկվել է: Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է մահացել վնասված տներում:
Ականատեսների կարծիքով, պարզ արեւոտ եղանակին աղետի պատճառ կարող էր լինել էլեկտրալարարի հետ բախումը:
































