Պանամայի ափերի մոտ 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների` ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Սանտյագո քաղաքից 361 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9,7 կմ խորությունում` օվկիանոսի հատակում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:


























