Միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը Եվրոպային երեք ամիս ժամկետ է տվել ընդհանուր արժույթի փրկության համար:

Իտալական Տրենտո քաղաքում տնտեսագիտության փառատոնին ելույթ ունենալով` Սորոսը հայտարարել է, որ երեք ամիս անց շուկաները  կհոգնեն սպասելուց: «Նրանք կսկսեն ավելի շատ պահանջել, սակայն իշխանությունները չեն կարող բավարարել նրանց պահանջները»,- ասել է նա:

Սորոսը չհուսադրող գնահատական է տվել Հունաստանի առնչությամբ. Հունաստանում ինչ կառավարություն էլ իշխանության գա, այն չի կարող այդ պահանջները կատարել, եւ աշնանը մեզ սպասվում է այդ երկրում ճգնաժամի գագաթնակետ: Աշնանը, կարծում է Սորոսը, կթուլանա նաեւ Գերմանիայի տնտեսությունը, «եւ կանցլեր Մերկելի համար շատ դժվար կլինի համոզել գերմանացիներին իրենց վրա որեւէ պարտականություն վերցնել», հաղորդում է «Պոստսովետը»:

Ընդ որում, Սորոսը կարծում է, որ միասնական եվրոարժույթն ապագա ունի. «Այն բանի հավանականությունը, որ եվրոն կապրի, մեծ է, քանի որ միասնական արժույթի քայքայումը  կարող է բացասական հետեւանքներ ունենալ ոչ միայն եվրագոտու համակարգված երկրների համար, այլեւ Գերմանիայի», - ասել է նա: Այդ պատճառով էլ, կարծում է Սորոսը, ԳԴՀ-ի իշխանությունները եվրոյի պահպանման համար ամեն ինչ կանեն, սակայն դրանից ոչ ավելին: