Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում խոշոր հրդեհի արդյունքում վեց մարդ զոհվել է: Զոհերից մեկը ջախջախվել է հինգերորդ հարկի այրվող բնակարանից ցած նետվելով:
Հրդեհը Կոնդրատեւսկի պողոտայում գտնվող բնակարանում բռնկվել էր գիշերվա ժամը մեկին: Կրակը տարածվել էր երեքսենյականոց բնակարանում, հայտնում է BFM.ru-ն:
Ըստ ԱԻՆ-ի տվյալների` տունը բնակեցված է եղել, եւ պետք է պարզել, թե ովքեր են եղել այդ մարդիկ եւ ինչպես են այնտեղ հայտնվել:



























