Պակիստանոում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը. Զոհվել է 30 մարդ, 30-ից ավելին ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 4-ի առավոտյան` երկրի հյուսիսում գտնվող Քահութա քաղաքում, հայտնում է «Սինհուան»:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ գտնվել է 100 մարդ, որոնք տուն էին վերադառնում հարեւան քաղաքի տոնից: Արագությունը գերազանցած վարորդը չի կարողացել շրջադարձին կառավարել մեքենան, իսկ վթարից հետո նույնիսկ փորձել է փախչել դեպքի վայրից:


























