Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան ընդունել է կառավարության  հրաժարականը: Դա անհրաժեշտ գործընթաց է նախկինում հայտարարված փոփոխություններից առաջ: Ավելի ուշ մամլո ասուլիսում նա հայտարարել է կառավարության համալրված կազմը:

Իրենց պաշտոնները լքել են 5 մարդ: Առաջին հերթին պաշտպանության նախարար Նաոկի Տանական եւ երկրի ենթակառույցների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարար Տակեսի Մաեդան, որոնց խորհրդարանի վերին պալատը ապրիլի վերջին ընդդիմության նախաձեռնությամբ ճանաչել էր անհամապատասխան զբաղեցրած պաշտոններին:

Ճապոնիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարի հաջորդ է դարձել ոչ թե մասնագետ զինվորականը կամ քաղաքական գործիչը, այլ գիտնականը` Տակուսյուկուի համալսարանի պրոֆեսոր Սատոսի Մորիմոտոն:

Ընդդիմությանը ոչ հարմար նախարարներին փոխելով` վարչապետ Նոդան  փորձում է  ստանալ նրա աջակցությունը հարկային բարեփոխման նախագծի վերանայման ժամանակ, որի վրա Նոդան «կառուցել է իր քաղաքական կարիերան», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեկոյան տեղի կունենա երկրի կայսր Ակիհիտոյի կողմից  կառավարության նոր կազմի հաստատման արարողությունը: