Լոս Անջելեսում պատվավոր MTV Movie Awards կինոմրցանակն են բաժանել: Մրցանակների թվով առաջատարն է դարձել «Քաղցած խաղեր» ֆիլմը:
Կինոնկարը հաղթել է «լավագույն մենամարտ» եւ «էկրանին լավագույն կերպարավորում» անվանակարգերում: «Քաղցած խաղերում» նկարահանված Ջենիֆեր Լոուրենսը եւ Ջոշ Հաթչերսոնը պարգեւատրվել են լավագույն կանացի եւ տղամարդու դերակատարման համար:
Տարվա ֆիլմ է դարձել «Ստվերները. Սագա, Լուսաբաց. Մաս 1»: Այդ կինոնկարը նաեւ դարձել է հաղթող «լավագույն համբույր» անվանակարգում:
Երկու մրցանակներով է պարգեւատրվել Հարի Փոթերի մասին կինոէպոպեայի եզրափակիչ մասը` «դերասանների լավագույն ընտրություն» եւ «լավագույն հերոս», գրում է «lenta.ru»-ն:
MTV Movie Award-ում միայն երիտասարդ դերասաններին չէ, որ պարգեւատրել են: Այսպես, օրինակ «Լավագույն չարագործ» անվանակարգում մրցանակ է ստացել Ջենիֆեր Էնիսթոնը ատամնաբույժ նիմֆոմանուհու դերի համար «Անտանելի ղեկավարները» ֆիլմում, իսկ Ջոնի Դեփին հանձնվել է «MTV-ի սերունդ» մրցանակը:
2012 թվականի MTV Movie Awards-ի հավակնորդների եւ մրցանակակիրների ամբողջական ցուցակը տեղակայված է կինոմրցանակի պաշտոնական կայքում: Մրցանակակիրներին որոշում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում: 2012 թվականի հունիսին MTV-ի կինոմրցանակները հանձնվել են 21-րդ անգամ:




























