Ռուսաստանում ձերբակալվել է թիկնապահ` փոքրիկ աղջնակի նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար:

Բլագովեշենսկի 42-ամյա բնակիչը` տեղական կազմակերպություններից մեկի թիկնապահը, 2012 թվականի մայիսին աղջնակին քաղցրավենիք է խոստացել եւ նրան  տարել արտադրամասի շենք: Այնտեղ նա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել: Ընդ որում, տղամարդը  տեղի ունեցածը լուսանկարել է  բջջայինով, հայտնում է  NEWSru.com-ը:   

Հետաքննությունը թիկնապահի նկատմամբ գործ է հարուցել ՌԴ  Քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 132-րդ մասով  (սեռական բնույթի բռնի գործողություններ, որոնք կիրառվել են 14 տարեկանից  ցածր անձի նկատմամբ): Հոդվածը մինչեւ 15 տարվա ազատազրկում է նախատեսում: