ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը անհրաժեշտ է համարում, որպեսզի միջազգային հանրությունը ավելի զգալի աջակցություն ցուցաբերի իր պլանին եւ մշակի այլ պլան:

Անանը պահանջել է լրջորեն վերանայել Սիրիայում արյունահեղության կանխմանն ուղղված ջանքերը: «Մոտենում է ջանքերի լուրջ վերանայման ժամանակը, եթե այն դեռ չի եկել: Համաշխարհային հանրությունը պետք է որոշի, թե ասյուհետ ինչ է անելու: Ես հստակորեն հասկանում եմ, որ այսպես շարունակվել այլեւս չի կարող»,-հայտարարել է Անանը Դոհայում Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անանը չի ընդունւ պարտությունը: Նրա յուրաքանչյուր խոսք մանրամասնորեն ծանր ու թեթեւ է արվում: Այն բանից հետո երբ բոլորը` ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան, ընդունեցին նրա պլանը, նրանք հետեւում են Անանի բոլոր արտահայտություններին եւ կարող են տեսնել մեսիջները»,-ասել է ՄԱԿ-ի դիվանագետներից մեկը: