Օրերս Երեւանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի ՊԵԿ-ը դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 611 կամ 060 544 866 հեռախոսահամարներով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով: