Մերձբայկալում հետաքննվում է երեք անձից` երիտասարդ ամուսիններից եւ մեկ տարեկան երեխայից բաղկացած ընտանիքի մահվան պատճառը: Մահվան ամենահավանական վարկածը կայծակն է:
Հունիսի 3-ին` ժամը 19-ին, Չեռնիշեւսկի շրջանում ՈՒԱԶ մակնիշի մեքենայում, որը կանգնած է եղել Ալեուր գետի մեջտեղում, հայտնաբերվել են 28-ամյա տղամարդու եւ 22-ամյա կնոջ, ինչպես նաեւ նրանց մեկ տարեկան որդու մարմինները, հայտնում է «pravda.ru»-ն:
Ըստ քննիչների նախնական վարկածի` ընտանիքը կարող էր զոհվել գետն անցնելիս մեքենային հարվածած կայծակից: Ըստ ականատեսների վկայության` այդ երեկո Չեռնիշեւսկում ամպրոպ է եղել:




























