Իսրայելի Ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Աբրահամ «Չիտա» Բոտցերն ինքնասպան է եղել Թել Ավիվի իր տանը:
Բոտցերը ծնվել էր 1929 թվականին Լեհաստանում: Անկախության պատերազմի ժամաակ կռվել է «Պալմախում»: Վեցօրյա պատերազմի ընթացքում եղել է Կարմիր ծովի նավատորմի հրամանատարը եւ գրավել է Շարմ էլ-Շեյխի եգիպտական կայանը, գրում է MIGnews.com-ը: Վեցօրյա պատերազմից հետո նա նշանակվել է ռազմածովային ուժերի հրամանատար:
Բոտցերի ամենահայտնի գործողությունը համարվում է 1969 թվականին ֆրանսիական Շերբուր նավահանգստից հրթիռային 5 արագանավերի կանտրաբանդան: Արագանավերի համար իսրայելական կառավարությունը վճարել էր, սակայն ֆրանսիացիները հրաժարվել էին դրանք մատակարարել Իսրայելի նկատմամբ մտցված զենքային բեռնարգելքի պատճառով:




























