Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ եւ մեկ զոհ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ու շրջվել Երեւան-Վեդի երթուղու «ՖԱՈՒ» մակնիշի  3382 L համարանիշի մարդատար ավտոբուսը. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ավտոբուսի վարորդ, Մխչյան գյուղի բնակիչ, 44-ամյա Լ. Կարապետյանը եւ ուղեւոր` Երեւանի Մյասնիկյան 43 տան բնակիչ` 58-ամյա Կ. Թովմասյանը տեղափոխվել են մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրից նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ մոտ 70 տարեկան անձը չպարզված կին, որը ճանապարհին մահացել է:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն-ծանր է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: