Հունիսի 2-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Անահիտ Գրիգորյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տուժածի ամուսինը հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Ա. Գրիգորյանը թունավորվել է տան լոգարանում լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:


























