Ռուսաստանում հաքերների խումբ են բացահայտել, որը համակարգչային վիրուսների օգնությամբ գումարներ է հափշտակել ռուսաստանցիների բանկային հաշիվներից: Հանցագործները վնասական ծրագրերով վարակել են շուրջ 1,6 մլն համակարգիչներ:
Հաքերների խմբի յուրաքանչյուր անդամը «վաստակել է» ամսական շուրջ 2 մլն ռուբլի:
Ինչպես հաղորդում է Pravo.ru-ն, քաղաքացիների հաշիվներից գումարների հափշտակելու համար չարագործները վնասակար համակարգչային ծրագրերի մի ողջ համալիր են ստեղծել, որը թույլ է տալիս պատճենահանել այլ համակարգիչների տեղեկատվությունը:
Հաքերները բանկեր են ուղարկել վճարման կեղծ փաստաթղթեր` բանկային հաշվի սեփականատիրոջ կողմից: Հետո այդ գումարները փոխանցվել են բանկային պլաստիկ քարտերի վրա եւ կանխիկացվել բանկոմատների միջոցով:




























