Կոտայքի մարզում, հունիսի 3-ին, ժամը 12.48-ին քաղաքացի Ասատուրյանից ահազանգ է ստացվել, որ մարզի Արգել գյուղում գտնվող իր ամառանոցի հյուրասենյակում օձ է նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու վնասազերծել է մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձին:
Նույն օրը, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը նկատվել է օձ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու անվտանգ տարածք է տեղափոխել մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձին:
Նույն օրը, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակի Ն. Աշտարակեցիի 19 տան բակում նկատել են օձ: Դեպքի վայր է մեկնել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձին:
Հունիսի 4-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երեւանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը, որը օձին հայտնաբերել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:




























