Հունիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից  բերման են ենթարկել 34-ամյա  Տիգրան  Թովմասյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունվարի 11-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր  խարդախության  մեղադրանքով: