Անկարայում ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիա տարածող ընդհատակյա ցանցի 192 անդամների: Կալանավորվածների շարքում են պետծառայողներ, ուսուցիչներ, փաստաբաններ եւ բժիշկներ:
Խուզարկություններ են իրականացվել Թուրքիայի տարբեր նահանգներում եւ քաղաքներում` 300 հասցեներում: Ընդհատակյան ցանցի մասնակիցներն իրենց իրական դեմքը թաքցրել են հայտնի աստղերի անունների տակ եւ դրանով գրավել իրենց պոտենցիալ զոհերի` 9-15 տարեկան երեխաների, վստահությունը:
Ստանալով իրենց զոհերի կիսամերկ լուսանկարները, չարագործները դրանք օգտագործել են նրանց հետագա շանտաժի եւ էլ ավելի մերկ ու բաց լուսանկարները, հաղորդում է MIGnews-ը:
Գործողությունն իրականացվել է Անկարայի ոստիկանության կիբերհանցագործության եւ մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի դեպարտամենտի հատուկ բաժնի կողմից:




























