Ռուս կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը սրտի կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել:
Նա Կիսլովոդսկի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ուղիղ «Զարյա» առողջարանից, որտեղ պրոֆիլակտիկ բուժում էր ստանում: Կոմունիստների առաջնորդն առողջարան էր եկել սիրտը բուժելու համար, սակայն հիվանդությունը հանկարծակի սրվել էր եւ հանգեցրել ծայրահեղ վիճակի:
Այժմ Գենադի Զյուգանովը վերակենդանացման բաժանմունքում է, հաղորդում է «vesti FM» ռադիոն:




























