Ռուսաստանցուն, որին նախկին Խորհրդային միության երկրներից եկածների խմբի ղեկավար են համարել, որը վերանորոգում էր Քադաֆիի վարչակարգի ռազմական տեխնիկան, Լիբիայում դատապարտել են ցմահ բանտարկության:

19 ուկրաինացիների, 3 բելառուսցիների եւ եւս մեկ ռուսի դատապարտել են 10 տարվա ազատազրկման եւ գաղութային աշխատանքների: ԱՊՀ-ի 24 բնակիչների մեղադրանք է ներկայացվել, որ նրանք մասնակցել են հրթիռային սարքերի նախապատրաստմանը, որոնց նպատակը եղել են ՆԱՏՕ-ի ինքնաթիռները: Ավելի վաղ հայտնվել էր ձերբակալված ռուսների անունները` Ալեքսանդր Շադրով եւ Վլադիմիր Դոլգով: Դեռեւս հասկանալի չէ, թե նրանցից ով ինչ պատիժ է ստացել:

27 քաղաքացի, որոնք աշխատում էին ռուս-լիբիական համատեղ նավթային «Դաքար» ձեռնարկությունում, ձերբակալվել էին սահմանապահ  «Կակաա» ջոկատի կողմից` 2011 թվականի օգոստոսի 27-ին` Տրիպոլիի համար մարտերի ժամանակ: 

Ավելի ուշ Ուկրաինայի երկու քաղաքացիների ազատ են արձակել եւ հայրենիք վերադարձրել:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռուսները Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքացիների հետ պահվել են ծանր պայմաններում` շինությունում բացակայել են  հիգիենիկ տարրական պայմանները:

Տրիպոլիի ռազմական դատարանում ապրիլի 4-ին սկսվել է դատավարությունը: Երկրորդ նիստը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Այն ժամանակ էլ կարդացել են մեղադրական դատավճիռը` գործի մասնակիցներին մեղադրել են Քադաֆիի վարչակարգին աջակցելու մեջ: