Վեներան հունիսի 6-ին երկնքում գեղեցիկ ներկայացում է ցուցադրելու, այն որպես սեւ կետ հայտնվելու է Արեւի սկավառակի վրա:

Այդ օրը կայանալու է այսպես կոչված մոլորակների շքերթը, Արեւը, Վեներան եւ Երկիրը մեծ ճշգրտությամբ մի գծի վրա են կանգնելու: Այդ երեւույթը չի կրկնվի մինչեւ 2117 թվականը:

Արտառոց երեւույթը կարելի է դիտել 6 ժամ 40 րոպե: NASA-ն խոստացել է առցանց հեռարձակում կազմակերպել իր պաշտոնական nasa.gov կայքում: Միջազգային տիեզերակայանից մոլորակների շքերթին հետեւելու է աստղագնաց Դոն Պետտիտը, ով լուսանկարները փոխանցելու է Երկիր:

Շքերթը կարելի է տեսնել նաեւ անզեն աչքով, բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս Արեւին նայել առանց միջոցների: