Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Այս պահին նշվում է 22 զոհի եւ 60 վիրավորի մասին:
Նախնական տվյալներով, մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից` տեղի շիաների համայնքի վարչական եւ առողջապահական շենքից ոչ հեռու: Շենքը փաստացի ամբողջությամբ փլվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AFP-ն, ներկայումս փլատակների տակ դեռ մարդիկ են մնացել, ուստի զոհերի թիվը կարող է աճել:




























