Facebook-ը տեխնոլոգիա է մշակում, որ թույլ կտա ցանցում շփվել մինչեւ 13 տարեկան երեխաներին:
The Wall Street Journal-ի տվյալներով, երեխաների հաշիվները միացված են լինելու իրենց ծնողների էջերին, եւ ծնողները հետեւելու են, թե ում է պատրաստվում ընկերների ցանկում ավելացնել երեխան, կամ ինչ հավելվածներից է օգտվում:
Այս պահին ցանցում արգելված է մինչեւ 13 տարեկանների գրանցումը: Հաճախ այդ պատճառով երեխաներն այլ տարիք են նշում, ինչը Facebook-ի համար լրացուցիչ խնդիրներ է հարուցում: ԱՄՆ օրենքներով, կայքերը պարտավոր են ստանալ ծնողների համաձայնությունը` երեխաների անձնական տվյալները ստանալու համար:
Facebook-ի լսարանը կազմում է 900 մլն: Ըստ հետազոտությունների 2011թ. ցանցում մինչեւ 13 տարեկան 7 մլն երեխա է եղել, իսկ ծնողների 36 տոկոսը օգնել է հաշիվներ բացել` սխալ տվյալներ գրելով:




























