Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիությանը խոստացել է օգնել տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար:
Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքների մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է հաղթահարել առաջացած տնտեսական դժվարությունները, իսկ Ռուսաստանը պատրաստ է նրան օգնել:
Պուտինը համաձայնել է ԵՄ-ի նախագահ Հերման վան Ռոմպեյի այն կարծիքին, որ ԵՄ-ի հետ հարաբերության առումով «կանխատեսումը լավատեսական է, եւ մեզ մոտ նույնպես»: «Մենք պատրաստ ենք համագործակցել այդ գործընթացին, քանի որ մենք դրանում նույնպես շահագրգռված ենք», - ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նա ավելացրել է, որ Եվրոպայի անկումն ուղղակի ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա:




























