Ռուսաստանում նախագահի նախկին թեկնածու, մեծահարուստ Միխայիլ Պրոխորովը հայտարարել է իր նոր կուսակցության անվանումը` «Քաղաքացիական պլատֆորմ»: Ինքը` Պրոխորովը չի պատրաստվում անդամակցել այդ կուսակցությունը, քանի որ այն պետք է կազմված լինի 500 պրոֆեսիոնալ իրավաբաններից: Կուսակցության համագորմարի մասին ոչ ոք ոչինչ չի իմանա:
«Մեր կուսակցության միակ նպատակն է լիցենզիա ունենալ, որպեսզի քաղաքացիական հասարակության առաջնորդները կարողանան այդ կառույցի միջոցով մասնակցել ընտրությունների»,-պարզաբանել է Միխայիլ Պրոխորովը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Նրա կարծիքով, ուղղահայաց սկզբունքով կառուցված կուսակցությունները դադարել են միջնորդի դեր կատարել իշխանության եւ հասարակության միջեւ, նրանք իրենց սպառել են: Դրա համար է, մեծահարուստ գործիչը կուսակցության նոր կառուցվածք է մտածել, որը կոչում է «տեխնիկական կուսակցություն»:




























