Կանադական Տորոնտո քաղաքի Eaton Centre առեւտրի կենտրոնում հրաձգություն կազմակերպելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է: Կանադական ոստիկանության Twitter-յան էջում նշվում է, որ «հրաձգությունից մեկ օր անց ձերբակալությունը հաջող իրագործվել է, այլ մանրամասներ չկան», հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կանադական Տորոնտո քաղաքի զբոսաշրջիկների համար խոշորագույն եւ հանրահայտ առեւտրի կենտրոններից մեկում` «Eaton Centre»-ում, հունիսի 2-ին, տեղական ժամանակով 18:30-ին անհայտ անձը կրակ էր բացել գնորդների ուղղությամբ:
Հրաձգության զոհ էր դարձել 25-ամյա երիտասարդ, եւս 7-ը վիրավորվել էին, մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում: Հղի կնոջը ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել, երբ խուճապահար ամբոխը ոտնատակ է տվել նրան:



























