Ինդոնեզիայի Ճավա կղզում հզոր` 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ինդոնեզիայի սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` առափնյա Սուկաբումի քաղաքից 121 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 24 կմ խորության վրա, հաղորդում է Pravda.ru-ն:

Ստորերկյա ցնցումներն զգացվել են Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Ականատեսների վկայությամբ, բարձրահարկ շենքերում գտնվող գրասենյակների աշխատակիցներն զգացել են ցնցումները, որը տեւել է մոտ 10 վայրկյան:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգ եւս չկա: