Նախկինում անհայտ SwaggSec (Swagg Security) հաքերական խմբավորումը հայտարարել է, թե կոտրել է Warner Bros. եւ China Telecom ընկերությունների ցանցը: SwaggSec-ը հրապարակել է ընկերությունների փաստաթղթերը, նաեւ աշխատակիցների IT-ռեսուրսների հասանելիության ռեկվիզիտները:  Twitter-ում, եւ Pastebin-ում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, տեղեկատվության արխիվը հասանելի է ֆայլափոխանակման տարբեր ծառայություններում, այդ թվում The Pirate Bay տորենտում:

Հաքերները պնդում են, որ ստացել են ավելի քան 900 ռեկվիզիտներ: Հատուկ ընդգծվել է China Mobile ցանցը, որը կոտրելը «չափազանց հեշտ» է եղել:

China Telecom-ում հաքերական հարձակումների մասին չեն հայտնել եւ SwaggSec-ի հայտարարությունները չեն մեկնաբանում: