Հազարավոր թունավոր սարդեր զանգվածային հարձակում են իրականացրել Հնդկաստանի Ասսամ նահանգի Սադիա քաղաքի վրա:
Նրանք անսպասելիորեն հայտնվել են քաղաքային հրապարակում, որտեղ տոն է եղել եւ կծել են հարյուրավոր մարդկանց: Երկու մարդ մահացել է:
Տեղի հիվանդանոցի բժիշկները բախվել են խնդրի հետ, մասնագետ-կենսաբաններից ոչ ոք չի կարողացել հստակ պարզել քաղաքի վրա հարձակված սարդերի տեսակը, ուստի անհայտ է, թե ինչ հակաթույն պետք է օգտագործել: Արախնոլոգները չեն կարողանում պարզել, թե ինչու են սարդերը մեծ խմբով հավաքվել եւ հարձակվել քաղաքի վրա, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Times of India-ն:
Գիտնականները միայն արձանագրել են, որ սարդերը չափից ավելի ագրեսիվ են, նաեւ տեղացի չեն: Ագրեսիվությունը կարող է բացատրվել մարդու ներկայության անսովոր լինելուց:
Որոշ ժամանակ անց սարդերը անհետացել են նույնկերպ, ինչպես հայտնվել էին:




























