Զինված գրոհայինները գրավել են Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի քաղաքացիական օդանավակայանը: Քաղաքի իշխանությունները չվերթները տեղափոխել են զինվորական օդանավակայան:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, օդանավակայնի շենքը շրջապատված է տանկերով, ոչ ոքի ներս չեն թողնում:

Ըստ որոշ տվյալների, շենքը գրավել են Թարխուն քաղաքի խմբավորւմներից մեկի անդամները, ովքեր իշխանություններից պահանջում են ազատ արձակել 2 օր առաջ անհետ կորած իրենց առաջնորդներից մեկին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրիպոլի կառավարական զորքեր են մտցվել, որպեսզի կանխեն զինված բախումը` հարեւան Սիրիայում տեղի ունեցող իրդարձություններով պայմանավորված թշնամացած խմբավորումների միջեւ:

Բժշկական աղբյուրների փոխանցմամբ, վերջին օրերին հերթական բախման հետեւանքով զոհվել էր 14 խաղաղ բնակիչ, տասնյակները վիրավորվել էին: