«Սիրիական ազատ բանակն» այլեւս չի հետեւելու ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայում ճգնաժամի կարգավորման ծրագրին: Այդ մասին ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:
«Բանակը» նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիտորդների առաքելությանը երկրի տարածքում ոչ թռիչքային գոտի մտցնելու համար: Ընդդիմությունը նաեւ բուֆերային գոտի է պահանջում Սիրիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:




























