Նիգերիայում McDonnell Douglas MD-83 օդանավի աղետի պատճառը երկու շարժիչների անսարքությունն է եղել: Նիգերիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Հարոլդ Դեմորենը հաղորդել է, որ անձնակազմը տագնապի ազդանշան է ուղարկել երկու շարժիչների շարքից դուրս գալու պատճառով:

Նա նշել է, որ շարժիչների խափանման պատճառներն առայժմ հայտնի չեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունիսի 3-ին աղետի էր ենթարկվել «Dana Airlines» ավիաընկերության Աբուջի-Լագոս չվերթի օդանավը: Օդանավում եղել է 153 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: