Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի որդին ուսանողների աչքի առաջ ծեծել է բուհի դասախոսներից մեկին:
Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, դասերից մեկի ժամանակ դասախոսը դիտողություն է արել ծամոն ծամող ուսանողուհուն, սակայն վերջինս չի արձագանքել: Դրանից հետո դասախոսը պահանջել է ուսանողուհուց լքել լսարանը:
Ուսանողուհին վիրավորել է դասախոսին եւ դուրս եկել լսարանից, որից հետո զանգահարել է իր փեսացուին, ով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի որդին է:
Փեսացուն իր մարզիկ-ընկերների խմբով հայտնվել է լսարանում: Նրանք ուսանողների աչքի առաջ ծեծել են դասախոսին, ապա թողնելով գետնին ընկած, հեռացել: Նրանք զգուշացրել են, որ իրավապահներին բողոքելու դեպքում իրեն եւ իր ընտանիքին մահացու վտանգ կսպառնա:




























