Հայաստանի տարածքում, հունիսի 5-9-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոպետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 5-ին, 6-ին կբարձրանա 3-5, 8-9-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երեւանում, հունիսի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: