Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, Եղիսաբեթ II թագուհու 90-ամյա ամուսնու մոտ միզապարկի ինֆեկցիա է հայտնաբերվել եւ նրան Վինձորյան պալատից տեղափոխել են հիվանդանոց որպես «կանխարգելիչ միջոցառում»:
BBC News-ը նշում է, որ Էդինբուրգի հերցոգը բաց կթողնի իր թագուհի տիկնոջ կառավարման 60-ամյակին նվիրված միջոցառումների մնացած մասը:
Ինքը` Եղիսաբեթ II-ն, ըստ նրա մամուլի քարտուղարի, չեղյալ չի համարել իր մասնակցությունը համերգին, որը տեղի կունենա պալատում` 12 հազար հյուրերի մասնակցությամբ:
Տոնական միջոցառումները, որոնք նվիրված են թագուհու գահակալման 60-ամյակին, լոնդոնում մեկնարկել են հունիսի 2-ից եւ դեռ չեն ավարտվել:




























