Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հունիսի 4-ին հերթական անգամ հարված են հասցրել Պակիստանի հյուսիսում: Ըստ Սպիտակ տնից ստացված տեղեկության` հարվածն ուղղված է եղել լիբիացի Աբու Յախյա ալ Լիբիի դեմ, որն, ըստ ԿՀՎ-ի,  միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցի երկրորդ դեմքն է:

Ըստ աղբյուրի տվյալների` դեռեւս ճշգրիտ տեղեկություն չկա` հասել է արդյոք իր նպատակին հրթիռային հարվածը, սակայն  նրա կազմակերպիչները «լավատեսական» են տրամադրված, հայտնում է   RuFox-ը:

Դեռեւս 2009 թվականին ՀԴԲ-ն միլիոն դոլար էր առաջարկել նրան, ով տեղեկություն կտրամադրի Լիբիայի քաղաքացի ալ Լիբիի գտնվելու վայրի մասին, որը փախել էր Աֆղանստանի Բարղրամում գտնվող ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ռազմակայանի բանտարկությունից 2005 թվականին:

Ենթադրվում էր, որ ալ Լիբին թաքնվում է կամ Աֆղանստանում, կամ էլ` Փարիզում:

Ավիահարվածի զոհեր հունիսի 4-ին դարձել են «Թալիբան» շարժման ավելի քան 16 ենթադրյալ գրոհայիններ: