Հարավ-Սախալինյան դպրոցական աղջիկը, որը կտրվել է Միասնական պետական քննությունից, հարբել է, եկել տուն եւ թռել երկրորդ հարկից:

Թե ինչպես է դա տեղի ունեցել, աղջիկը  չի հիշում: Սակայն նա իր արարքը բացատրել է նրանով, որ բացասական արդյունք էր ստացել ՄՊՔ-ից, հայտնում է «Միրը»:

Երկրորդ հարկից ընկնելու պատճառով աղջիկն ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, ձեռքի կոտրվածք, բազմաթիվ վնասվածքներ եւ տեղափոխվել է շրջանային մանկական հիվանդանոց: