Standard & Poor`s միջազգային վարկանշային գործակալությունը հաշվել է եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը, այն է` երեքը մեկի հարաբերակցությամբ: Այդ մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Միասնական եվրոպական արժութային գոտին լքելու հանրապետության որոշումը կարող է դառնալ միջազգային վարկատուների «եռյակի» պահանջած «բարեփոխումների անցկացումից Աթենքի հրաժարվելու եւ այդ կառույցների կողմից «ֆինանսական օգնության դադարեցման» արդյունք, նշվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է «Մայակ» ռադիոն: S&P-ում կարծում են, որ եվրագոտին լքելու Աթենքի որոշումը չի ստիպի ֆինանսական առումով թույլ մյուս երկրներին հետեւել այդ օրինակին:
S & P. Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը երեքը մեկի հարաբերակց
Հասանելի է
русскийՏեղադրություն



























