Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին երկօրյա պետական այցով մեկնել է Չինաստան: Պուտինը նաեւ կմասնակցի Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը տեղի կունենա ՉԺՀ-ի մայրաքաղաքում` հունիսի 6-7-ին:
Առաջին օրը Պուտինը կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի հետ: Այնուհետեւ տեղի կունենան երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները: Դրանց ավարտից հետո կողմերը պետք է ստորագրեն տասնյակ համատեղ փաստաթղթեր` նախարարության եւ գերատեսչությունների գծով, ռուսական եւ չինական ընկերությունների ուղղությամբ, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալության հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ռուս նախագահը ՉԺՀ-ի ղեկավարության հետ կքննարկի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները եւ պետությունների սահմանային հարցերը: Կողմերը կքննարկեն նաեւ գաղթի, շրջակա միջավայրի պաշտպանության եւ այլ հարցեր:
Պուտինի Չինաստան այցի երկրորդ օրվա օրակարգում` հունիսի 6-ին, նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ Քաղխորհրդի վարչապետի տղակալ Լի Կեցյանի. ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ցզինպինի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Ու Բանոյի հետ: Այդ նույն օրը Պեկինում կսկսվեն ՇՀԿի գագաթաժողովի շրջանակում անցկացվող ոչ պաշտոնական միոցառումները, իսկ գագաթաժողովը կբացվի հինգշաբթի օրը` հունիսի 7-ին:




























