Աստղագետները գտել են Երկրից ամենամեծ հեռավորութան վրա գտնվող համաստեղությունը. այն տեղակայված է 12,91 մլրդ լուսատարի հեռու: Այն «Սուբարու» հեռադիտակով Հավայան կղզիներում հայտնաբերել է ճապոնացի գիտնականների խումբը:
Այս աստղային կուտակումը ձեւավորվել է 13,7 մլրդ տարի առաջ տեղի ունեցած այսպես կոչված «Մեծ պայթյունից» մոտ 750 մլն տարի հետո, որի արդյունքում էլ ձեւավորվել էր տիեզերքը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնացի հետազոտողները Ազգային աստղադիտարանի պրոֆեսոր Մասանորի Իեի գլխավորությամբ մտադիր են շարունակել Երկրից ամենամեծ հեռավորության վրա գտնվող հին համաստեղությունների որոնումը:




























