Բրեյվիկի դատավարության ընթացքում դատավորներից մեկը փասիանս էր խաղում: Դատավորի զբաղմունքը արձանագրել են ֆոտոթղթակիցները:

Իր նոթբուքով փասիանս խաղացող դատավոր Էռնստ Հեննինգ Էյլսենի լուսանկարը հրապարակել է նորվեգական Verdens Gang հրատարակչությունը: Դատավորի խաղի ընթացքում ցուցմունք  էր տալիս ականատեսներից մեկը, գրում է Agence France-Presse-ը:

Դատարանի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ  «դատավորները մշտապես ուշադրությամբ լսում են դատարանում  ելույթ ունեցողներին» եւ որ «ուշադրությունը կենտրոնացնելու տարբեր միջոցներ կան»: