Ղազախստանի սահմանային ուղեկալի հրդեհից միակ փրկված սահմանապահը, որին ոչ մի կերպ չէին կարողանում գտնել, ինքն է հայտնվել: Նա եկել է այրված ուղեկալ:

Զինվորի մոտ եղել է ատրճանակ: Բժիշկները կասկածներ են ունեցել նրա հոգեկան առողջության առնչությամբ. նրան համապատասխան փորձաքննություն են նշանակել: Հայտնի է, որ նա այդ ուղեկալի միակ ռուսն է:

Ինչպես LifeNews-ին հաղորդել են Ղազախստանի ուժային գերատեսչությունում, սահմանապահն իրեն տարօրինակ է պահել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին գտնվող ուղեկալը մայիսի 30-ին գտել էին այրված վիճակում, դրանում եղել էին 14 սահմանապահների եւ հարեւանությամբ գտնվող որսորդական տնտեսության որսորդներից մեկի այրված մնացորդները: Հայտնի է, որ ուղեկալում եղել են ընդամենը 15 սահմանապահներ: Հետաքննության տվյալներով` զինծառայողներին սկզբում սպանել էին, հետո այրել: Լրատվամիջոցներում շրջանառվում է հարաբերություններ պարզելու վարկածը: